Միջազգային

Արեւմտյան Աֆրիկայի երկրները որոշել են մեկուսացնել Էբոլա տենդի բռնկման Էպիկենտրոնը

1 րոպեի ընթերցում

Արեւմտյան Աֆրիկայի երկրները որոշել են մեկուսացնել Էբոլա տենդի բռնկման Էպիկենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի երեք երկրների արտակարգ գագաթնաժողովի մասնակիցները, երկրներ, որտեղ մոլեգնում է Էբոլա մահացու տենդը, որոշում են կայացրել մեկուսացնել հիվանդության բռնկման էպիկենտրոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այդ շրջանը կշրջապատվի ոստիկանության եւ զինվորականների կողմից: Մեկուսացված մարդկանց կտրամադրվի նյութական օգնություն»,- հայտարարել է Մանո գետի պետությունների միության գլխավոր քարտուղար Հաջա Սարան Դարաբը: Միությունը միավորում է Սիեռա Լեոնեն, Լիբերիան եւ Գվինեան: Բռնկման Էպիկենտրոնը, որտեղ գրանցվել Է հիվանդությունների ավելի քան 70 տոկոսը, ընդգրկում Է Միեռա Լեոնեի արեւելքը, Գվինեայի հարավը եւ Լիբերիայի հյուսիսը:

Երեք երկրների ղեկավարները նաեւ որոշել են տրամադրել 100 միլիոն դոլար՝ հիվանդության գոտում բժիշկների նոր խմբեր ներգրավելու համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակի տարածման գոտում աշխատած 60 բուժաշխատողներ վարակվել են մահացու վիրուսով եւ մահացել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում