Աֆրիկայի չորս երկրների բանակներ են պայքարելու «Բոկո Հարամի» դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Աֆրիկայի չորս երկրների իշխանությունները պայմանավորվել են բանակային հատուկ ստորաբաժանում ստեղծել «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու համար, որն ակտիվորեն գործում Է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 24-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ չորս երկրներից յուրաքանչյուրը՝ Նիգերիան, Նիգերը, Չադը եւ Կամերունը, կհատկացնեն 700-ական զինծառայող:

«Այդ քայլը մեր պատրաստակամության վկայությունն Է՝ հնարավոր ամեն ինչ անել այդ չարիքն արմատախիլ անելու համար»,-հայտարարել Է Նիգերի պաշտպանության նախարար Կարիջո Մահամադոն՝ ամփոփելով չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները:

Հուլիսի 23-ի երեկոյան Reuters-ը հաղորդել Էր, որ առնվազն 50 մարդ Է զոհվել Նիգերիայի Կադունա քաղաքի շուկայում իրականացված պայթյունի հետեւանքով: Ավելի վաղ նույն քաղաքում որոտացել Էր եւս մեկ պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել Էր ավելի քան 30 մարդ: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչական գործողությունն ուղղված Էր իսլամական հոգեւորականության ներկայացուցչի դեմ, որն ավելի վաղ քննադատության Էր ենթարկել «Բոկո Հարամ» խմբավորման գործողությունները:

«Բոկո Հարամը» արմատական իսլամիստական խմբավորում Է, որն ակրտիվորեն գործում Է Նիգերիայում: Նրա զինյալները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են հասնել ամբողջ երկրում շարիաթի հաստատմանը: Խմբավորման զինյալների կողմից երկրում պարբերաբար կատարվում են ահաբեկչական գործողություններ: Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը դեռ մեկ տարի առաջ հայտարարել Է մի շարք նահանգներում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կապված «Բոկո Հարամի» զինյալների հարձակումների սպառնալիքի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում