Միջազգային

Ուկրաինայի Նախագահի մամուլի ծառայությունը հերքել է մալայզիական ինքնաթիռի ռմբակոծության մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Նախագահի մամուլի ծառայությունը հերքել է մալայզիական ինքնաթիռի ռմբակոծության մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարից հետո Նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություններ չեն կատարել երկնքում և մեղավոր չեն մալայզիական օդանավի վթարի հարցում։ Պորոշենկոն պահանջել է ձևավորել պետական հանձնաժողով ICAO-ի մասնագետների, ինչպես նաև Նիդերլանդների և Մալայզիայի ներկայացուցիչների մասնակցությանբ, որը կուսումնասիրի ողբերգության պատճառները։ Միևնույն ժամանակ, Մալայզիայի արտաքին գերծերի նախարորությունը չի հաստատել այն տեղեկատվությունը, որ օդանավը ռմբակոծվել է, և հայտարարել է, որ ուսումնասիրության կարիք կա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍ-ը, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մալայզիայի վարչապետ Նաջիբու Ռազակին` Ուկրաինայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ Նա նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և նրան տեղեկացրել է կատարվածի մասին։

Մոսկվայի ժամանակով ժամը 19.10-ին, Ուկրաինայի Դոնեցկի մարզում, ուկրաինա-ռուսաստանյան սահմանից ոչ հեռու վթարի է ենթարկվել մալայզիական ավիաուղիների Boeing 777 օդանավը: Ըստ նախնական տեղեկությունների` նավակողին գտնվել է 295 մարդ, նրանցից 15-ն` անձնակազմի անդամներ: Նրանք բոլորը զոհվել են: Օդանավը ընթանում էր Ամստերդամ-Կուալա Լումպուր երթուղով, և կործանումից առաջ գտնվում էր 10 հազար մետր բարձրության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում