Հայաստանն էլեկտրոնային կառավարման մակարդակով 61-րդ տեղում է ՄԱԿ-ի վարկանիշում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 193 երկրների թվում 61-րդ տեղն Է զբաղեցրել Էլեկտրոնային կառավարման զարգացման մակարդակով ՄԱԿ-ի համաշխարհային վարկանիշում (United Nations E-Government Survey 2014: E-Government for the Future We Want), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

E-Government Survey 2014 վարկանիշում երկրի դիրքը որոշվում Է՝ կախված Էլեկտրոնային կառավարման զարգացման ինդեքսից, E-Government Development Index (EGDI), որը չափում Է բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելու կառավարության պատրաստակամությունն ու կարողությունը:

Մաթեմատիկական առումով EGDI-ն երեք հիմնական ցուցանիշների միջին թվաբանականն Է, որոնք գնահատում են Էլեկտրոնային կառավարության կարեւոր ասպեկտները՝ առցանց-ծառայությունների (Online Service Index, OSI) ընդգրկույթն ու որակը, հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման մակարդակը (Telecommunication Infrastructure Index, TII) եւ մարդկային կապիտալի ծավալը (Human Capital Index, HCI):

2014 թվականի վարկանիշի առաջատար Է դարձել Հարավային Կորեան, որին հաջորդում են՝ Ավստրալիան, Սինգապուրը, Ֆրանսիան, Հոլանդիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան: Վարկանիշը եզրափակում Է Սոմալին: Նախկին խորհրդային հանրապետություններից Էստոնիան վարկանիշում զբաղեցնում Է 15-րդ տեղը, Ռուսաստանը՝ 27-րդ, Ղազախստանը՝ 28-րդ, Լատվիան՝ 31-րդ, Բելառուսը՝ 55-րդ, Վրաստանը՝ 58-րդ, Մոլդովան՝ 66-րդ, Ադրբեջանը՝ 68-րդ, ՈՒկրաինան՝ 88-րդ եւ Ղրղզստանը՝ 101-րդ տեղը:

Հետազոտությունը, որն անցկացվել Է 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին, ընդգրկել Է ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ