Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ Սարյան փողոցում ոստիկանների գործողությունները գնահատելիս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խորհուրդ է տալիս զերծ մնալէլեկտրաէներգիայիթանկացմանդեմ Սարյան փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցածի վերաբերյալհապճեպ գնահատակներից: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իրավաչափ է գնահատել Սարյան փողոցում ոստիկանների գործողությունները՝ Անդրեասյանը նշեց. «Եթե նա իսկապես գնահատական է տվել, ապա այն հապճեպ է: Ես խորհուրդ կտայի զերծ մնալ այդպիսի հապճեպ գնահատակներից: Բայց որքան ինձ է հայտնի, դա եղել է ոչ թե գնահատական, այլ ընդհանուր կարծիք, տեսական դատողություններ, որ պետք է լինի համաչափ ուժի կիրառում և այլն: Այդպիսի ընհանուր դիտարկումների ես էլ եմ համաձայն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ՄԻ պաշտպանը:

Միաժամանակ, Անդրեասյանն ընդգծեց, որ կոնկրետ իր իսկ գործողություններին գնահատական նախևառաջ պետք է տա ոստիկանությունը, հետո բոլորս:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի ժամանակ ցուցարարներն անկարգություններ են հրահրել` Սարյան փողոցում խոչընդոտելով երթեւեկությունը: Սարյան փողոցից 27 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժին` Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համար:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները