Հասարակական

Հալեպում կրկին հայ է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում կրկին հայ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-ին հրթիներ ընկնելու հետևանքով հայ է վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից, վիրավորը Զարեհ Քահքեջյանն է: Նրա վիճակը, բարեբախտաբար, կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում: Հալեպի պատերազմական սարսափելի վիճակը շարունակվում է: Նախօրեին` առավոտյան ժամերից մինչև երեկո, Հալեպի տարբեր թաղամասերում, հատկապես Նոր Գյուղ թաղամասում, հրթիռներ և գազի տակառներից պատրաստված բազմաթիվ հրասանդներ են ընկել:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 31-ին հրթիռներ ընկնելու հետևանքով զոհվել էին Ռահել Դավիթյանը և Միսաք Պարգև Պոշկեզենյանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 30-ին հրթիռներ ընկնելու հետևանքով 22 մարդ էր զոհվել, ևս 75-ը՝ վիրավորվել: Բարբախտաբար, նրանց թվում հայեր չեն եղել:

ՄԱԿ-ի տվյալներով,Սիրիայումեռամյահակամարտությանընթացքումզոհերիթիվըգերազանցելէ 150 հազարը:Բացի այդ, զոհված հայերի թիվը հասել է 100-ի:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում