1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 26-ին` ժամը 18.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: