1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցում մայիսի 26-ին` ժամը 20.50-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: