Վատ եղանակը երրորդ օրն Է, ինչ խանգարում Է որոնողական գործողությանը խորտակված «Սեւոլ» լաստանավում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անբարենպաստ եղանակային պայմաններներրորդ օրն անընդմեջ թուլ չեն տալիս շարունակել Հարավային Կորեայում «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների մարմինների որոնումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 12-ին հաղորդել Է Ռյոնհապ գործակալությունը: Որոնողական գործողությունը դադարեցվել Է մայիսի 10-ի առավոտյան՝ որոնումների շրջանում սաստիկ քամու եւ ծովի ալեկոծության պատճառով:
«Սեւոլ» մարդատար լաստանավը, որտեղ եղել Է 476 մարդ, նավաբեկության Է ենթարկվել ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Հաջողվել Է փրկել 172 մարդու, զոհվածների թիվը հասնում Է 275-ի: Նավի եւս 29 ուղեւորների ճակատագիրը մինչ օրս պաշտոնապես մնում Է անհայտ: Նավի խորտակման գործով կալանավորվել Է շուրջ 20 մարդ դրա սեփականատերը հանդիսացող «Չոնհեչժին» ընկերության աշխատակիցների, նավի անձնակազմի եւ Կորեայի նավագնացության ասոցիացիայի անդամների թվից՝ անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: