Միջազգային

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 21-ին կայցելի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ապրիլի 21-ին կայցելի Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկրօրյա պաշտոնական այցով ապրիլի 21-22-ը կլինի Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, ամերիկյան կողմը մեծ հետաքրքրություն եւ ցանկություն է հայտնել հանդիպելու Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին եւ վարչապետի Արսենի Յացենյուկին:

«Այցելության ժամանակ նախատեսվում է անցկացնել խորհրդակցություններ, թե ինչպես կարող է միջազգային հանրությունն աջակցել, որպեսզի կարողանա ազդել Ուկրաինայում տնտեսության կայունացման ու զարգացման վրա, ինչպես նաեւ աջակցել Ուկրաինային սահմանադրական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում եւ մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ արդարության եւ թափանցիկության ապահովմանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահն այցելության ընթացքում կքննարկի երկրի արեւելքում տեղի ունեցող իրադարձություններն ու գործողությունների շարքը, որոնք պետք է բերեն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում