Աշոտ Նավասարդյանն ամեն ինչ անում էր հանուն Հայաստանի և պետության կայացման. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն: Մեծանուն գործչի կուսակից ընկերները ծաղիկներ դրեցին Աշոտ Նավասարդյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ բախտ է ունեցել Նավասարդյանի հետ աշխատել Գերագույն խորհրդում, միասին անցել են մեծ ճանապարհ: Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ՝ Աշոտ Նավասարդյանն ազնվագույն և պարկեշտ անձնավորություն էր, և այդ կարծիքը կիսում էին բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ ընդդիմադիր էին, թե իշխանամետ: «Նրա մարդկային հատկանիշները երբևէ կասկածի տակ չէր դրվում, և բոլորը գիտեին, որ Նավասարդյանը միշտ հանդես է գալիս՝ ելնելով իր սկզբունքներից և պաշտպանելով իր գաղափարը: Նա ամեն ինչ անում էր՝ հանուն Հայաստանի և պետության կայացման»,- ՝ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տիգրան Սարգսյանը:   

Նավասարրդյանի շիրիմին էին այցելել նաև նրա ընտանիքի անդամները, Հանրապետական կուսակցության հիմնադրի անվան դպրոցի աշակերտները և այլք:  

Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ծաղիկներ դրեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:  

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան