ՄԱԿ-ի փորձագետները մարդկային գործոնն են համարում 2013 թվականի եղանակային անոմալիաների գլխավոր պատճառը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) գլխավոր քարտուղար Միշել Ժարոն մարտի 24-ին մարդու գործունեությունը համարել է եղանակային արտասովոր երեւույթների հիմնական պատճառը, որոնք անցյալ տարի զգալի վնաս են պատճառել Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը:
«2013 թվականի բազմաթիվ Էքստրեմալ երեւույթներ համապատասխանել են այն բանին, ինչին մենք պետք է սպասեինք մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայական փոփոխությունների արդյունքում,»,-գործակալությունը մեջբերել Է Ժարոյի խոսքը, որն ամենամյա զեկույցով հանդես Է եկել Ժնեւում:
ՕՀԿ-ի ղեկավարը նշել Է, որ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը հանգեցնում Է փոթորիկներից ու առափնյա շրջանների հեղեղումներից վնասի մշտական աճի, ինչպես դա կարելի Էր տեսնել «Հայյան» թայֆունի օրինակով: Ժարոն հիշեցրել Է, որ այդ տարերային աղետի զոհ Է դարձել առնվազն 6,1 հազար մարդ, իսկ Ֆիլիպիններին ու Վիետնամին հասցված վնասը կազմել է 13 մլրդ դոլար:
Անցալ տարվա մյուս անոմալ երեւույթների թվում ՕՀԿ-ի գլխավոր քարտուղարն առանձնացրել Է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գրանցված արտասովոր ցրտերը, ջրհեղեղները Հնդկաստանում, Նեպալում, Չինաստանի հյուսիսում, Ռուսաստանում, Եվրոպայի կենտրոնում, Սուդանում եւ Սոմալիում, ձյան տեղումները մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ ուժեղ երաշտը Չինաստանի հարավում ու Բրազիլիայում:
Մինչդեռ անցյալ ամառն Ավստրալիայում ամենաշոգն Է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: ՕՀԿ-ի գնահատումների համաձայն՝ 2013 թվականն ամենատաք տարիների թվում վեցերորդ տեղն Է զբաղեցրել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Ամենատաք 14 տարիներից 13-ը բաժին են ընկել Է 21-րդ հարյուրամյակին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: