Տնտեսություն

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը կստորագրվի մայիսին. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պայմանագիրը կստորագրվի մայիսին. ՀՀ վարչապետ

ԾԱՂԿԱՁՈՐ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իրականացրել է Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզից» բխող գործողությունների մեծ մասը, և սպասվում է, որ մայիսին կստորագրվի Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն երկրի միանալու պայմանագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ծաղկաձորում միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  

«Եթե մայիսին պայմանագիրը ստորագրվի, ապա հունիսին չորս երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի խորհրդարանները պետք է այն վավերացնեն իրենց խորհրդարաններում, և 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ»,- ասաց վարչապետը։

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք ներառում են մեր երկրի ապագայի տեսլականը: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների  մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:   

Ըստ ՀՀ վարչապետի՝ եվրասիական տարածքում երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են և կողմերը վստահ են, որ համատեղ  ջանքերի միավումը կարձանգրի մեծ հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում