Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի եւ մարզիչներ Սամվել Գեւորգյանի եւ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ, շարունակում Է Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվել ապրիլին Ֆինլանդիայի Վանթաա քաղաքում կայանալիք ըմբշամարտի Եվրոայի առաջնությանը:
Այս առիթով «Արմենպրես»- ի թղթակիցը զրուցեց Ջուլֆալակյանի հետ:
-Պարոն Ջուլֆալակյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ինտեսնսիվ նախապատրաստվում Է Եվրոպայի առաջնությանը: Մինչեւ ե՞րբ կտեւի երեւանյան ուսումնամարզական հավաքը:
-Մեր թիմը մարտին արդեն մի քանի հավաք Է անցկացրել Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում եւ մարտի 23-ին սկսելու ենք հերթական հավաքը:
- Մրցաշրջանի մեկնարկից առ այսօր հավաքականի թեկնածուներն իրենց ուժերը փորձել են նաեւ միջազգային մրցումներում՝ Իրանում, Բուլղարիայում: Ինչպե՞ս Էր որոշվել` ով կմեկնի Իրան, իսկ ում՝ Բուլղարիա:
- Մարզիկների գործուղման հարցը որոշվել Էր` ելնելով որոշ նրբություններից. նպատակն Էր առավելագույնս արդյունավետ կառուցել նախապատրաստման գործընթացը:
-Եվրոպայի առաջնությանը մի քանի շաբաթ Է մնացել: Երեւի մարզիչները արդեն որոշել են մեր հավաքականի կազմը:
- Սկզբունքորեն մեզ համար հավաքականի կազմն, իրոք, հայտնի Է, բայց պաշտոնապես այն կհրապարակենք վերջին պահին, որպեսզի թիմում մրցակցությունը պահպանվի:
- Հունահռոմեական ոճի հայաստանցի ըմբիշները միշտ հավակնում են մեդալների, ու Եվրոպայի առաջնությունը բացառություն չի՞ լինելու:
- Հայաստանի ըմբիշներն, իրոք, ձգտելու են հաջող հանդես գալ Ֆինլանդիայում: Բայց միայն մենք չԷ, որ ձգտելու ենք հաղթանակի: Եւ, ընդհանրապես, մրցագորգ դուրս եկող ցանկացած ըմբիշ մտածում Է միայն հաղթանակի մասին:
-Իսկ ինչպիսի՞ն Է թիմում ընդգրկվելու սկզբունքը:
- Այն շատ պարզ Է՝ մրցումների են մեկնում միայն լավագույնները:
Զրուցեց Զավեն Վարդանյանը