Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդես»-ն ընկել է ձորը. կա 3 տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չայնիի 1-ին ոլորանում մարտի 10-ին` ժամը 10.52-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 MP 539 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990թ. ծնվածՄերի և ուղևորներ`1967թ. ծնվածԳոհարինե և1962թ. ծնվածԱրտակ Ալեքսանյանները: Գոհարինե և Մերի Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում