Սպորտ

Լեւոն Ջուլֆալակյանին հայտնի Է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կազմը, բայց նա չի շտապի հրապարակել այն

2 րոպեի ընթերցում

Լեւոն Ջուլֆալակյանին հայտնի Է  Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կազմը, բայց նա չի շտապի հրապարակել այն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոնԼեւոն Ջուլֆալակյանի ղեկավորությամբ շարունակում Է նախապատրաստվել ապրիլի 3-ին Ֆինլանդիայի Վանթաա քաղաքում մեկնարկող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

- Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն ակտիվորեն պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, ո՞ր փուլում են գտնվում նախապատարաստական աշխատանքները:

-Մենք ավարտեցինք մրցումային փուլը, որի ընթացքում հավաքականում տեղ զբաղեցնելու հավակնող բոլոր թեկնածուներին փորձեցինք միջազգային մրցումներում: Այդ մրցումներում նվաճեցինք բոլոր կարգի մեդալներ:Ի դեպ, Բուլղարիայում միայն ոսկե մեդալների քանակը 3 Էր, իսկ 98 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն մարզիկ:Այժմ մենք մարզումային ակտիվ փուլում ենք: Մարտ ամսին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կանցկացնի 2 ուսումնամարզական հավաք Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում եւ դրանից հետո կմեկնի Ֆինլանդիա:

-Հավաքականի կազմն արդեն հայտնի՞Է:

- Ինձ համար արդեն հայտնի Է, բայց չեմ շտապում այն ժամանակից շուտ հրապարակել, որպեսզի մրցակցությունը թիմում պահպանվի մինչեւ մարզումների ավարտը: Կարող եմ եւս մեկ անգամ հաստատել, որ հավաքականի կազմում կընդգրկվեն միայն լավագույն մարզավիճակում գտնվող մարզիկները:

-Ինչպիսի՞ն Է կրտսեր Ջուլֆալակյանների մարզավիճակը:

-Ե՛ւ Արսենը, ե՛ւ Արամը հաջող հանդես եկան միջազգային մրցումներում: Դա հաճելի Էր:

-Նրանք հանդես են գալիս նաեւ Գերմանիայի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայում:

-Գերմանիայի ըմբշամարտի պրոֆեսիոնալ լիգայի մրցաշրջանը կմեկնարկի աշնանը:

-Հայաստանի ըմբիշներից սպասելիքներն ավանդաբար մեծ են:

-Մենք ունենք լավ թիմ, բայց Եվրոպայի եւ այլ կարգի միջազգային մրցաշարերում թույլ մրցակիցներ չեն լինում:Ամեն ըմբիշ մրցագորգ Է դուրս գալիս հաղթանակի հասնելու նպատակով ,իսկ թե ով կհաղթի, արդեն այլ հարց Է:

Զրուցեց Զավեն Վարդանյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում