Միջազգային

Հնդկաստանում գործարանի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում գործարանի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի արևմտյան Մահարաշտրա նահանգի Ռայգադ շրջանի գործարանում փետրվարի 27-ին տեղի ունեցած պայթնունի հետևանքով 6 մարդ զոհվել է, կա ևս 20 տուժած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով հնդկական The Hindu թերթը:

Պայթունից հետո շենքի պատերը մասնակիորեն փլվել են, ինչից հետո հրդեհ է սկսվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Նախնական տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել անվտանգության ապահովման կանոնների խախտման հետևանքով: Ոստիկանությունը հարցաքննում է գործարանի սեփականատիրոջը, սկսվել է հետաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում