Հանրահայտ ակորդեոնահար Ռիշար Գալիանոն Երևանում կնեկայացնի «Տարվա եղանակները» համերգային ծրագիրը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հանրաճանաչ երաժիշտ, կոմպոզիտոր և ակորդիոնահար Ռիշար Գալիանոն և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան համատեղ համերգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Տարվա եղանակները» խորագրով համերգը տեղի կունենա մարտի 4-ին Երևանի «Մեցցո» երաժշտական ակումում:
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Ռիշար Գալիանոն համաշխարհային մեծության ջազային ակորդեոնահար է:
«Տարվա եղանակները» համերգային ծրագիրը երաժիշտը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում: Իտալական ծագումով ֆրանսիացի ակորդեոնահար, կոմպոզիտոր, ջազ-իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր ևակորդեոն սկսել է նվագել4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լյուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ, ակորդեոնին զուգահեռ, ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թվականին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով: