Քաղաքականություն

ՀՀ վարչապետը Սոչիում զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Սոչիում զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում փետրվարի 23-ին` մինչ Օլիմպիական խաղերի փակումը, զրուցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը: Զրույցին մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Սոչի է մեկնել փետրվարի 23-ին աշխատանքային այցով: ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Սպասվում է, որ այսօր Տիգրան Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը կանդրադառնան նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում