ՏՈԿԻՈ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյան առատ տեղումների պատճառով Ճապոնիայի կենտրոնական հատվածում երկու մարդ մահացել է, իսկ 326-ն ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ն,այս մասին հայտնել է ճապոնական NHKհեռուստաընկերությունը, որի տվյալներով` ամենշատ թվով տուժողներ գրանցվել է Կանագավայի շրջանում:
Ձյունը շարունակում է տեղալ 23 շրջաններում և հարակից տարածքներում: Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով` ձյան տեղումները կշարունակվեն մինչև փետրվարի 9-ը: Ձյան բարձրությունը կարող է հասնել 50 սմ-ի: 2001 թվականից սկսած Ճապոնիաի մայրաքաղաք Տոկիոյում առաջին անգամ ձյան շերտը հասել է 10 սմ-ի:
Վատ եղանակի պատճառով մի շարք գնացքների, ավտոբուսների և ինքնաթիռների չվերթներ են հետաձգվել, իսկ Ճապոնիայի առաջատար ավիաընկերություններից մեկը` All Nippon Airways-ն, ստիպված է եղել չեղյալ հայտարարել բոլոր ներքին չվերթները` մարաքաղաքային «Խենեդա» օդանավակայանից:
Ճանապարհներին ձևավորվում են խցանումներ: Օդերևութաբանները կոչ են անում քաղաքացիներին առանց հավելյալ անհրաժեշտության դուրս չգալ տանից: