1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նազարբեկյան փողոցի թիվ 48 շենքի մոտ փետրվարի 2-ին` ժամը 13.30-ին, վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: