Երևանի երեք խաչմերուկների լուսաֆորների աշխատանքը կվերականգնվի առավոտյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵրևանիԼենինգրադյան-Սեբաստիա, Խանջյան-Չարենց,Օրբելի-Կիևյան փողոցների խաչմերուկների հունվարի 27-ի երեկոյան դրությամբ խափանված լուսաֆորների աշխատանքը կվերականգնվի հունվարի 28-ի առավոտյան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց «Լուսանշան» ՊՈԱԿ-ի շահագործման բաժնի պետ Վաչիկ Խաչատրյանը:

«Լուսաֆորների հրատապ վերանորոգումը հնարավոր չէ «Լուսանշան»-ում երեկոյան հերթափոխի բացակայության պատճառով»,- նշեց բաժնի պետը: Ըստ նրա` կազմակերպությունը գործում է ՀՀ Ոստիկանության ենթակայության ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ, մայոր Արսեն Հարությունյանը` քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ չեն աշխատում նաևԽանջյան-Սայաթ-Նովափողոցների խաչմերուկի լուսաֆորները, սակայն Վաչիկ Խաչատրյանը նշեց, որ այս մասին «Լուսանշան»-ը հաղորդում չի ստացել: Նրա խոսքով` հնրավոր է, որ այդ խաչմերուկի լուսաֆորները կարճ ժամանակով են խափանվել, օրինակ, կարճ միացման պատճառով, իսկ հետո նորից սկսել են աշխատել:

Ըստ մայոր Հարությունյանի`չաշխատող լուսաֆորների մասին ահազանգերն ստացվում ենՕպերատիվ կառավարման կենտրոնում, և այդ մասին տեղեկատվությունը փոխանցվում է «Լուսանշան», որն էլ իրականացնում է լուսաֆորների վերանորոգումը:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում