ՆԱՏՕ-ն քննադատել է Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվն աճում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Euronews հեռուստաընկերությանը, զոհերի թիվը հասել է 21-ի: Նրանցից 13-ը արտասահմանցի են, իսկ 4-ը` ՄԱԿ-ի աշխատակիցներ:

Փաստի առթիվ ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը եւ ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին: «Նման ահաբեկչություններն ու բռնությունը չեն կարող որեւէ արդարացում ունենալ»- հայտարարել է Ռասմուսենը:

Մահապարտ-ահաբեկիչը ռումբը տեղադրել էր «Լիբանանյան պանդոկ» ռեստորանում: Ինչպես Euronews-ի թղթակցին փոխանցել է ռեստորանի խոհարարը, ով կրակոցների ժամանակ փախել եւ շուրջ 3 ժամ թաքնվել է ծխատարում, մինչ պայթյունը եւս երկու ահաբեկիչներ ներս են խուժել ռեստորան եւ կրակ բացել այցելուների վրա:

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում