Բրիտանացի գիտնականները գտել են կուրության հանգեցնող հիվանդության բուժման եղանակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի գիտնականների կատարած բժշկական հետազոտությունն այն մարդկանց տեսողության վերականգնման հույս Է տալիս, ովքեր տառապում են խորոիդերմիայով՝ ցանցաթաղանթի զարգացող դեգրադացիայով, որը հանգեցնում Է կուրության: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Lancet բժշկական հեղինակավոր հանդեսը:
Հիվանդության բազմամյա ուսումնասիրման շնորհիվ հետազոտողները պարզել են, որ դրա պատճառն այն Է, որ ցանցաթաղանթում դադարում Է արտադրվել REP-1 սպիտակուցը: Դրա բացակայությունից աչքի ներքին թաղանթի բջիջներն աստիճանաբար դադարում են գործել, իսկ այնուհետեւ մահանում են: Գիտնականներն ստեղծել են անվտանգ վիրուս, որն իր մեջ պարունակում Է պակասող ծագումնաբանական տարրը: Այն վիրահատական միջամտության միջոցով պետք Է մտնի ցանցաթաղանթի մեջ եւ, այդ կերպ, նպաստի տեսողության բարելավմանը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ որոշ ժամանակ առաջ կամավորների շրջանում կատարվել Է պատրաստուկի թեստավորում, որը նպատակ Է ունեցել, առաջին հերթին, վիրուսի կիրառման անվտանգության բացահայտումը: Արդյունքներն, առնվազն, զարմացրել են փորձագետներին: Բացի այն, որ չեն հայտնաբերվել ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ, հիվանդների տեսողությունն զգալիորեն բարելավվել Է: «Մենք ավելի քան բավարարված ենք մեր հետազոտության արդյունքից: Ճիշտն ասած, մենք ինքներս չԷինք սպասում այդքան դրական արդյունքներ»,- խոստովանել Է պրոֆեսոր Ռոբերտ ՄակԼարենը՝ հետազոտության նախաձեռնողներից մեկը: