Իրավունք

Երևան-Իջևան ճանապարհին «Հոնդա CRV»-ը բախվել է ճամփեզրի հողակույտին

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ճանապարհին «Հոնդա CRV»-ը բախվել է ճամփեզրի հողակույտին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենան հունվարի 9-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողակույտին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում