Միջազգային

Բրիտանացի օդերեւութաբանները կհրապարակեն տիեզերական եղանակի կանխատեսումներ

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի օդերեւութաբանները կհրապարակեն տիեզերական եղանակի կանխատեսումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն մտադիր Է առաջարկել տիեզերքի եղանակի կանխատեսումներ:

Տիեզերքի եղանակի կանխատեսումների համակարգը կօգնի վաղօրոք նախազգուշացնել մագնիսական փոթորիկների մասին, որոնք կարող են խախտել Էլեկտրական ցանցերի, արբանյակային եւ նավիգացիոն համակարգերի աշխատանքը:

Բյուրոն այդպիսի կանխատեսումներ կսկսի հրապարակել արդեն հաջորդ տարվա կեսերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Դա կլինի երկրորդ նմանօրինակ համակարգն աշխարհում. տիեզերական եղանակի կանխատեսմամբ արդեն զբաղվում Է ԱՄՆ-ի օվկիանոսային եւ մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային վարչությունը:

Վերջին տասնամյակներին քիչ չեն եղել մագնիսական հզոր փոթորիկները, որոնցից մի քանիսը լուրջ հետեւանքներ են առաջացրել: 1972 թվականին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկումը հանգեցրեց այն բանին, որ ԱՄՆ-ի ամբողջ Իլինոյսի նահանգում դադարեց աշխատել միջազգային հեռախոսային կապը:

Դիտարկումների պատմության մեջ ամենաուժեղ մագնիսական փոթորիկը գրանցվել Է 1859 թվականին: Դրա հետեւանքով ամբողջ Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում խափանվեց հեռագրական համակարգերի աշխատանքը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում