Միջազգային

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ընթանում է Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը

1 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ընթանում է Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հարավային Աֆրիկայի Հանրապետության Արևելյան Քեյփ նահանգի Կունու գյուղում ընթանում է Նելսոն Մանդելայի հուղարկավորության արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՀԱՀ-ի ազգային դրոշով դագաղը հրետասայլով բերվել է հատուկ կառուցված տաղավար։ ճանապարհի երկայնքով շարվել է պատվո պահակախումբը՝ կազմված զորքերի բոլոր տեսակներից։ Զինվորական նվագախումբը քայլերգ է կատարել։

Հուղարկավորության պաշտոնական մասից հետո հանգուցյալի մարմինը կփոխանցվի տեմբու ցեղի թագավորին՝ խոսա ազգության ավանդույթի համաձայն թաղելու համար։

ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահի մահվան պահից հետո նրա կողքին միշտ եղել է ազգականներից որևէ մեկը, որպեսզի ազգության ավանդության համաձայն ուղղորդի հանգուցյալի ոգին։

Դեկտեմբերի 10-ին Յոհաննեսբուրգի ստադիոններից մեկում անցկացվեց Մանդելայի հոգեհանգստի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է 91 երկրի ղեկավար։ Իսկ դեկտեմբերի 11-13-ը Խաղաղության նոբելյան մրցանակակրին հրաժեշտ տալու հնարավորություն ընձեռվեց Պրոտեորիայում, որի Նախագահական պալատում էլ կազմակերպվել էր արարողությունը։ Պաշտոնական տվյալիներով՝ հրաշեժտի էր եկել 100 հազար ավելի մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում