Միջազգային

Արեւելյան Աֆրիկայի հինգ երկրներ պայմանավորվել են անցնել միասնական արժույթի

1 րոպեի ընթերցում

Արեւելյան Աֆրիկայի հինգ երկրներ պայմանավորվել են անցնել միասնական արժույթի

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւելաաֆրիկյան հանրակցության մեջ մտնող հինգ երկրներ պայմանավորվել են տասը տարի հետո անցնել միասնական արժույթի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Քենիայի նախագահ եւ հանրակցության ղեկավար Ուխուրու Քենիատան:

Քենիան, Ուգանդան, Տանզանիան, Ռուանդան եւ Բուրունդին համապատասխան արձանագրություն են ստորագրել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում:

«Այժմ մենք ունենք ինտեգրացման անհրաժեշտ շրջանակները: Հանրակցությունը կազատվի արժույթների փոխանակման ծախսերից եւ դրանով իսկ կնվազեցնի գործարքավարությունների ծախսերը: Բիզնեսի համար ավելի դյուրին կլինի առեւտուր անելը, իսկ օտարերկրյա ներդրողները մեր տարածաշրջանում ներդրումներ կատարելու լրացուցիչ խթան կունենան»,- հայտարարել Է Քենիատան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ Արեւելաաֆրիկյան հանրակցությունն ստեղծվել Է 13 տարի առաջ եւ արդեն ունի ընդհանուր շուկա եւ մաքսային միություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում