Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի նպատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին իսկ հնարավորության դեպքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի , թե ինչ նպատակով է Եվրամիությունը ցանկանում համագործակցել նախկին խորհրդային պետություններ հանդիսացող արեւելյան գործընկերների հետ: Այս մասին, նոյեմբերի 23-ին կայացած տեսաուղերձի ժամանակ հայտնել է Անգելա Մերկելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստին», Մերկելը նշել է, որ Ռուսաստանի ենթադրությունները, թե «Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Ռուսաստանի դեմ, չի համապատասխանում իրականությանը:

Մերկելի գնահատմամբ` Ուկրաինայի որոշումը` կասեցնել Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, Եվրամիության մոտ հարց է առաջանում, որ դա անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ: «Մոսկվան ճնշում է գործադրում Եվրամիության արեւելյան գործընկերների վրա: Եվ հենց այդ նպատակով մենք կոչ ենք անում Եվրամիությանը այս թեմայով երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Մերկելը: Նրա խոսքերով, Ուկրաինայի որոշումը` կասեցնել Եվրամիության հետ ասոցացման գործընթացը, լիովին փոխում է Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի օրակարգը:

Նոյեմբեր 28-29-ին Վիլնյուսում կայանալիք ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին Մոլոդովան նախատեսվում է, որ կնախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր: Նախատեսվում էր, որ գագաթաժողովին Ուկրաինան պետք է ստորագրեր, իսկ Հայաստանն ու Վրաստանը նախաստորագրեին վերոնշյալ համաձայնագիրը: Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման հարցում անհստակություն առաջացավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո: Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադան մերժեց ԵՄ-ի առաջարկած 11 պահանջների ընդունումը եւ կասեցրեց ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման գործընթացը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում