5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոն իր առջեւ լուրջ խնդիրներ Է դրել նոր օլիմպիական ցիկլում եւ փուլ առ փուլ իրականացնում Է դրանք:«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել էՀՀձյուդոյի ֆեդերացիայիփոխնախագահեւգլխավորքարտուղար,միջազգայինկարգիմրցավարԴավիթԽիթարյանի հետ:
-ՊարոնԽիթարյան,Հայաստանիսպորտնարդենունի2014թ.ՉինաստանիՆանկինքաղաքում կայանալիք2-րդպատանեկանօլիմպիականխաղերիմասնակցին`հանձինս66կգքաշայինձյուդոիստ ՀարությունԴերմիշյանի:Ի՞նչպլաններունեք2016թ.օլիմպիականխաղերիվերաբերյալ:
-Միանգամից ասեմ, որ մենք մտադիր ենք անպայման ունենալ 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, բացառված չԷ նաեւ՝ մասնակիցներ եւ այս առումով հատուկ ծրագիր ենք մշակել: Բայց նշեմ, որ ձյուդոն շատ թանկ մարզաձեւ Է, եւ մենք ստիպված ենք հարմարվել մեր հնարավորություններին: Եթե, օրինակ, Վրաստանի ձյուդոյի ֆեդերացիայի բյուջեն կազմում Է 3 միլիոն դոլար, ապա մերը՝ ընդամենը 170 հազար: Նման սահմանափակ բյուջեով դժվար Է մեծ ծրագրեր իրականացնել, բայց մենք արդյունքներ ապահովում ենք: Դերմիշյանի օրինակը դրանցից միայն մեկն Է:Մենք ձյուդոյի բոլոր տարիքային կարգերում ունենք աշխարհի, Եվրոպայի, Գրան-պրի մրցաշարերի մեդալակիրներ: Հավատացեք, ձյուդոյում դա բարդ խնդիր Է: Դերմիշյանը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում մեր միակ մարզիկը չԷր, որ զբաղեցրել Էր 5-րդ տեղը աշխարհի պատանեկան առաջնությունում: 5-րդ տեղն Էր զբաղեցրել նաեւ մեր մյուս մարզիկը՝ Ալբերտ Մկրտչյանը, բայց ամեն երկիր իրավունք ունի Նանկինում միայն մեկ մարզիկի հայտավորել, եւ ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ընտրեց Դերմիշյանին, ում անհատական արդյունքներն ավելի բարձր են: Ի դեպ, Մայամի մեկնեցին Հայաստանի 4 մարզիկներ, եւ մեր թիմի մասնակցությունը հնարավոր եղավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցության շնորհիվ:Եթե ընթացիկ մրցաշրջանում մեր մարզիկները գրեթե չեն մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերի, ապա 2014 թ. սկսած դրանց քանակը նկատելիորեն կավելանա: Ասեմ նաեւ, որ իր կողմից ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան հայթայթել Է եւս շուրջ 50 միլիոն դրամ:
-Բացիֆինանսականխնդիրներից,ի՞նչնԷխանգարումՀայաստանիձյուդոիստներիեւմարզաձեւի ֆեդերացիայի առավել արդյունավետ աշխատանքին:
-Հիմնականում երկու գործոն՝ նախ երկրից մարդկանց արտահոսքը, ինչի հետեւանքով զրկվում ենք նաեւ ընդունակ մարզիկներից, երկրորդ` մանկապատանեկան մարզադպրոցներում, դպրոցներում ու բուհերում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բավականին խախուտ դրվածքը: Մենք աշխատելու սահմանափակ հնարավորություններ ունենք, բայց առանձին դեպքերում ունենք նաեւ դրական փոփոխություններ, օրինակ, մարզական բժշկության ոլորտում:
-ՕրերսձյուդոիստներըմեկնելուենԲուլղարիա՝ուսումնամարզականհավաքանցկացնելուեւմինչեւ23
տարեկաններիԵվրոպայիառաջնությանըմասնակցելու:
-Մեր թիմի կազմում ընդգրկված բոլոր երեք մարզիկները՝ 66 կգ քաշային Գրիգոր Իվանյանը, 81կգ քաշայիններ Մհեր Կարապետյանը եւ Անդրանիկ Չապարյանը միջազգային մրցումների փորձ ունեն: Մնում Է ափսոսալ, որ այս մրցաշարին վնասվածքի պատճառով չի մասնակցելու Գոռ Հարությունյանը, ինչը շատ ավելի հնարավոր կդարձներ մեդալ նվաճելու հայ մարզիկների հնարավորությունները:
-Վաղթեուշձյուդոյումնույնպեստեղիկունենասերնդափոխություն:
- Այդ գործընթացն անխուսափելի Է, բայց մենք հնարավորինս երկար պետք Է պահպանենք մեր ներկայիս առաջատարներին՝ 66 կգ քաշային Արմեն Նազարյանին եւ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանին: Մեր մարզիչները ուշադրության կենտրոնում են պահում բոլոր ձյուդոիստներին, որոնք կարող են ապագայում տեղ զբաղեցնել ազգային հավաքականի կազմում:
-ՀայաստանիձյուդոյիֆեդերացիանսերտորենհամագործակցումԷձյուդոյիեւմիջազգային,եւ եվրոպականֆեդերացիաներիհետ…
- Նրանց աջակցության շնորհիվ մենք կարողանում ենք լուծել որոշ խնդիրներ՝ ապահովել մեր մարզիկների արտասահմանյան հավաքները, նրանց մասնակցությունը միջազգային մրցումներին, միջազգային մրցումներ կազմակերպել եւ այլն:
-ՍովորաբարշատԷխոսվումմարզիկների,բայցհազվադեպ՝մարզիչներիկամմրցավարների որակավորմանխնդիրներիմասին:
-Համոզված եմ, որ ինչքան Էլ այսօր միջոցառումներ կազմակերպվեն մրցավարների կամ մարզիչների համար, լավագույն տարբերակը սեփական կրթությունն ինքնուրույն բարելավելն Է: Ինտերնետը լավագույնս ապահովում Է այդ հնարավորությունը:
-ԵթեմեկխոսքովբնութագրենքՀայաստանիձյուդոյիներկայիսվիճակը,ապաի՞նչկասեիքայսառումով:
-Ես այն կբնութագրեի որպես հեռանկարային: Անկախ ամեն ինչից` մենք ունենք բավականին շատ տաղանդավոր երեխաներ, մարզիչներ եւ, ուրեմն, ունենք հեռանկարներ: Այլ հարց Է, որ ձյուդոյի ֆինանսավորման ավելացման դեպքում մենք ընդհանրապես պատրաստ կլինենք մեդալի համար պայքարել ցանկացած երկրի ցանկացած մարզիկի հետ եւ ցանկացած տեղի համար:
Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը