Մարոկկոյում ավտոբուսի շրջվելու հետևանքով ավելի քան 4 տասնյակ մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում
![Մարոկկոյում ավտոբուսի շրջվելու հետևանքով ավելի քան 4 տասնյակ մարդ է տուժել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/10/738521.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյի հարավում գտնվող Սուեյրա քաղաքում հոկտեմբերի 31-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Մարոկկոյի պաշտոնական լրատվական գործակալությունը: Բժշկական աղբյուրների տեղեկացմամբ ավտոբուսի շրջվելու հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 30-ը՝ վիրավորվել:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աբդ ալ Մուլա բու ալ Համիզաթը տեղեկացրել է, որ 9 քաղաքացիներ զոհվել են դեպքի վայրում, իսկ 3-ը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո, իսկ 30 վիրավորներից 13-ի առողջական վիճակը չափազանց ծանր է:
Տեղեկություններ կան նաև այն մասին, որ ավտոբուսըշրջվել էայն պատճառով, որ վարորդը կորցրել է վերահսկողությունը: Մարոկկոն արաբական երկրների թվում առաջին տեղն է զբաղեցնում ավտոպատահարների միջադեպերով: Տարեկան միջին հաշվով 4100 մարդ է դառնում ավտոպատահարների զոհ և ավելի քան 20 հազար մարդ ծանր վնասվածք է ստանում: