Արամ Ա Կաթողիկոսը Թուրքիայից գործնական քայլեր է պահանջում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Դատի առաջնահերթություններից պետք է լինի Թուրքական պետության կողմից գրավված եկեղեցիները հայ ժողովրդին վերադարձնելու պահանջը։ Նոր զարգացումների լույսի տակ՝ անհրաժեշտ է որդեգրել ռազմավարական և մարտավարական նոր մոտեցումներ։ Բրյուսելում անցկացվող Եվրոպահայերի համագումարի ժամանակ խոսելով հայկական եղեցիների վերադարձի պահանջի մասին՝ իր այս դիրքորոշումն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը։ Նա նկատել է, որ Հայ Դատը տարբեր մոտեցումներ, շեշտավորում և առաջնահերթություններ է սկսում ունենալ վերջին տարիներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վեհափառ Հայրապետը անդրադարձել է միջազգային օրենքի ընձեռած հնարավորություններինևդժվարություններին։ «Հակառակ այն իրողության, որ ցեղասպանությունը որպես օրենքի սահմանում 1948-ինմուտք գործեց միջազգային օրենսդրական դաշտ, օսմանյան Թուրքիայիմի ազգ ոչնչացնելու ծրագիրը միջազգային օրենքի սահմանմամբ նկատվում է միայնորպես ցեղասպանություն։ Ցեղասպանությունը ոճիր է մարդկության դեմ և, հատևաբար, ցեղասպանը պետք է պատժվի և հատուցում տա զոհվածների հաջորդներին»,- շեշտել է Արամ Ա Կաթողիկոսը։ Նա կարևորել է հատուցմանը առաջնահերթություն տալու հրամայականը։ «Հայ ժողովուրդը հսկա կալվածքներ, նյութական, մշակութային և հոգևոր հսկա հարստություն է թողել Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ Թուրքական սահմանմանը հակառակ` դրանք «լքված» կալվածքներ չեն կարող համարվել։ Մեկ և կես միլիոն հայեր են ջարդվել, իսկ մնացած հայերը պարտադրաբար աքսորվել են՝ թողնելով իրենց ողջ հարստությունը։ Հետևաբար, այդ կալվածքների և հարստության իրավատերը հայ ժողովուրդն է միջազգային օրենքի ցանկացած սահմանմամբ»,- հավելել է նա։

Ըդգծելով հատկապես հայ եկեղեցիների վերադարձի պահանջը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նշել է, որ, հստակ տվյալներով, շուրջ 2000 եկեղեցի եւ ուխտավայր է ունեցել հայ ժողովուրդը Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ «Դրանցից որոշները քանդված են, մյուսները՝ մզկիթի, ախոռի, ճաշարանի, թանգարանի և այլ հանրային վայրերի են վերածվել։ Մի՞թե Թուրքիան կարող է ուրանալ, որ այսօր այլ նպատակներով օգտագործվող եկեղեցիները հայկական են։ Ինչո՞ւ է Թուրքիայի վարչապետը լուռ մնում, երբ իրեն ուղղված նամակի մեջ մենք անդրադառնում ենք այս հարցին։ Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունը լռում, երբ երկու Վեհափառ հայրապետները կոչ են անում ընդունել ցեղասպանությունը և հատուցել հայ ժողովրդի վնասները»,- հավաքվածներին է դիմել Վեհափառը։ Եզրափակելով խոսքը՝ նա նկատել է, որ եթե Թուրքիան նախանձախնդիր է մարդկային իրավունքների նկատմամբ, եթե հավատում է կրոնների, մշակույթների և ազգերի խաղաղ գոյակցությանը, նրա առաջին գործնական քայլը պետք է լինի հայկական եկեղեցիների վերադարձը։

Եվրոպահայերի համագումարը անցկացվել էհոկտեմբերի 14-15–ըԲրյուսելում։Եվրոպահայերի համագումարին մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը, պետական բարձրագույն ներկայացուցիչներ, հայ եկեղեցու և եվրոպահայ համայնքների ներկայացուցիչներ:Համագումարի նպատակն է համախմբել եվրոպահայ ազգային ներուժը՝ Հայոց ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ։

Հայերեն English Русский

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը