ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավելի քան 70 մարդ է զոհվել Հնդկաստանի կենտրոնական հատվածում գտնվող Մադհյա Պրադեշ նահանգում, հինդուիստական տաճարներից մեկի մոտ գտնվող կամրջի վրա սկսված հրմշտոցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկալակոչելով The Times of India թերթը։ Ընդ որում, մոտ 50 զոհվել է հենց բուն հրմշտոցի մեջ, իսկ մնացածը խեղդվել են՝ խուճապահար նետվելով ջուրը։ Եվս ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել։
Տաճարի մոտ էին հավաքվել ավելի քան 50 հազաև ուխտավորներ՝ նշելու համար Դուրգա աստվածուհուն նվիրված տոնը։ տեղական իշխանությունները չեն բացառում զոհերի թվը կարող ի աճի հնարավորությունը։