Միջազգային

Քիմիական զենքի ոչնչացման փորձագետները Սիիայի այդ զինանոցի ոչնչացման եղանակների փնտրտուքի մեջ են

2 րոպեի ընթերցում

Քիմիական զենքի ոչնչացման փորձագետները Սիիայի այդ զինանոցի ոչնչացման եղանակների փնտրտուքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Յուզմունջոն հայտարարել է, որ փորձագետների խումբը դեռ չգիտի, թե ինչպես ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ ոչնչացման գործընթացի մանրամասները պարզ կլինեն այն ժամանակ, երբ փորձագետներն այցելեն բոլոր վայրերը, որտեղ արտադրվել և պահպանվում են քիմիական զենքերը:

Տեղեկություններ կան նաև, որ փորձագետները առաջիկա օրերին կայցելեն Սիրիահի 22 տարբեր վայրեր: Կազմակերպությունը նաև նշել է, որ դեռ հստակ չէ, թե որքան գումար կծախսվի Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար: Ահմադ Յուզմունջոն հաստատել է, որ քիմիական զենքի ոչնչացումը կիրականացվի միչև 2014թ.-ի կեսերը` միջազգային հանրության աջակցությամբ:

Ահմադ Յուզումսոն նշել է, որ փորձագետները հմուտ են և հնարավոր ջանքեր կգործադրեն քիմիական զենքը ոչնչացնելու համար:

Ավելի վաղ քիմիական զենքի ոչնչացման հարցերով զբաղվող գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիա կուղարկի փորձագետների երկրորդ խումբը, որը կմիանա փորձագետների առաջին խմբին: Կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմադ Ուզմունդջոն հոկտեմբերի 8-ին հայտարարել էր, որ Սիրիայում գտնվող փորձագետներն առաջընթաց են գրանցել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում