Տարածաշրջանային

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հյուրընկալվել է Դիարբեքիրի նահանգապետին

1 րոպեի ընթերցում

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հյուրընկալվել է Դիարբեքիրի նահանգապետին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն այցելել է Դիարբեքիրի նահանգապետ Մուստաֆա Ջահիթ Քըրաչին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը:

Աթեշյանը շնորհակալություն է հայտնել Քըրաչին հյուրընկալության համար: Դիարբեքիրի նահանգապետն իր հերթին գոհունակությունն է հայտնել հանդիպման համար: Հանդիպման վերջում կողմերը լուսանկարվել են:

Սեպտեմբերի 10-ին Դիարբեիքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցու վերանորոգումից հետո երրորդ պատարագը, որի արարողությանը ներկա է գտնվել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը, այլ քաղաքապետեր, ինչպես նաև Ադանայում ԱՄՆ երկրորդ հյուպատոս Ջեյմս Մայքլը: «Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ «խաղաղության գործընթացը» հաջողությամբ կպսակվի և բոլորս` թուրքերը, քրդերը, քրիստոնյաները, ալևիներն այս երկրում ապրեն խաղաղության մեջ»,- հայտնել է Աթեշյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում