Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանին զիջում է Աֆրիկայում կատարված ներդրումներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը Չինաստանին զիջում է Աֆրիկայում կատարված ներդրումներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները զիջում է Չինաստանին Աֆրիկայում կատարված ներդրումների չափով։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Ըստ նրա, Վաշինգտոնը Պեկինից առաջ է անցնել միայն աֆրիկյան պետություններում առողջապահության ոլորտի ներդրումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ն ոչ բավարար գումար է ծախսում ենթակառուցվածքների զարգացման եւ տնտեսական աճի խթանման համար։ Այնուամենայնիվ, նախկին նախագահը, որի բարեգործական հիմնադրամը Աֆրիկայում զբաղվում է մի շարք ծրագրերի իրականացմամբ, կարծում է, որ ապագայում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են գործընկերներ դառնալ տարածաշրջանում՝անցյալումթողնելով մրցակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում