Միջազգային

Չինաստանն Աֆրիկայում ավելի շատ միջոցներ Է ներդնում, քան ԱՄՆ-ը. Բիլ Քլինթոն

1 րոպեի ընթերցում

Չինաստանն Աֆրիկայում ավելի շատ միջոցներ Է ներդնում, քան ԱՄՆ-ը. Բիլ Քլինթոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Չինաստանից հետ Է մնում Աֆրիկայի երկրներում կատարած ներդրումների չափերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը:

Նախկին նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը միայն աֆրիկյան երկրների առողջապահության ոլորտում կատարած ներդրումներով Է առաջ անցել Պեկինից:

Քլինթոնն ընդգծել Է, որ ԱՄՆ-ը բավարար միջոցներ չի ծախսում ենթակառուցվածքը զարգացնելու եւ տնտեսական աճը խթանելու համար:

Դրա հետ մեկտեղ նախկին նախագահը, որի բարեգործական հիմնադրամն զբաղվում Է Աֆրիկայում մի ամբողջ շարք նախագծերի իրացմամբ, այն կարծիքին Է, որ ապագայում Չինաստանը եւ ԱՄՆ-ը կարող են գործընկերներ դառնալ այս տարածաշրջանում՝ անցյալում թողնելով մրցակցությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում