Միջազգային

Հռոմի պապը կաղոթի Միջերկրականում խեղդված աֆրիկացի միգրանտների համար

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը կաղոթի Միջերկրականում խեղդված աֆրիկացի միգրանտների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմեկնի իտալական Լամպեդուզա կղզի՝ աղոթելու այն աֆրիկացիների համար, ովքեր ներգաղթի ճանապարհին խեղդվել են եվրոպական ափերի մոտ։ Պապը փոքրիկ նավակին նստած աղոթք կկարդա Միջերկարական ծովում։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC-ն գրում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի նաև միգրանտներին, ովքեր կարողացել են հասնել Լամպեդուզա։Պապ ընտրվելուց հետո սա Ֆրանցիսկոսի առաջին պաշտոնական այցն է Հռոմի սահմաններից դուրս։

Արգենտինացի 76-ամյա կարդինալ Խորխե Մարիա Բերգոլիոն Հռոմի պապ է ընտրվել մարտի 13-ին: Նա կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդն է: Առաջին անգամ է, որ Հռոմի Պապը Եվրոպայից չէ, և առաջին պապն է, որ ընտրել է Ֆրանցիսկոս անունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում