Միջազգային

Հարավային Աֆրիկայի հոգևոր առաջնորդն աղոթել է Նելսոն Մանդելայի համար

1 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկայի հոգևոր առաջնորդն աղոթել է Նելսոն Մանդելայի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Աֆրիկայի հոգևոր առաջնորդն աղոթել է նախկին նախագահ Նելսոն Մանդելայի «խաղաղ վերջ»-ի համար, քանի որ նախագահի վիճակըշարունակում է կրիտիկական մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն,արքեպիսկոպոս Թաբո Մակգոբան տեսակցել է 94-ամյաՄանդելային Պրետորիա հիվանդանոցում և նախկին նախագահի կնոջ` Գրացա Մաշելի հետ աղոթք կարդացել:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ`Մանդելայի Թեմբու կլանի տարեցները նույնպես պատրաստվում են տեսակցել Մանդելային:

Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի վիճակը կրիտիկական է դարձել կիրակի օրը: Նա հոսպիտալացվել էր հունիսի 8-ին` թոքերի խրոնիկ հիվանդության պատճառով:

Բնակիչներն իրենց աջակցությունն ու սերը հայտնելու համար ծաղիկներ և աջակցող հաղորդագրություններ են փակցրելհիվանդանոցի պատին, ուր գտնվում է Մանդելան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում