Միջազգային

Ալյասկայում անոմալ շոգ եղանակ Է հաստատվել

1 րոպեի ընթերցում

Ալյասկայում անոմալ շոգ եղանակ Է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյասկայում վերջին տասն օրվա ընթացքում արտասովոր շոգ եղանակ Է հաստատվել: Ստվերում օդի ջերմաստիճանը հասել Է 35 աստիճանի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը: Քանի որ թերակղզու բնակիչները գործնականում օդորակիչներ չեն օգտագործում, անսպասելի տապից միակ փրկությունը ջրային պրոցեդուրաներն են: Լողափերի մեծ մասը լեփլեցուն Է:

Չնայած տեղացի բնակիչների եւ զբոսաշրջիկների հիացմունքին, պաշտոնյաները երկյուղ են հայտնում հաստատված չոր եւ շոգ եղանակի կապակցությամբ, որը կարող Է հանգեցնել անտառային հրդեհների բռնկման, ինչպես նաեւ սառցադաշտերի տեղային հալման եւ որպես հետեւանք՝ հեղեղումների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում