ԱՄՆ-ի նախագահի ուղեւորությունն Աֆրիկա կնստի 60 – 100 մլն դոլար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշելի այցն Աֆրիկա, որը կկայանա հունիսի վերջին, կարող Է ամերիկացի հարկատուների վրա նստել 60 – 100 միլիոն դոլար: Այս մասին գրել Է Washington Post թերթը, որը հնարավորություն Է ստացել ծանոթանալու հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 3-ն Սպիտակ տան ղեկավարի՝ Սենեգալ, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն եւ Տանզանիա կատարելիք ճանապարհորդության մասին գաղտնի փաստաթղթերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ ուղեւորության ընթացքում Օբամային կպաշտպանեն ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության հարյուրավոր գործակալներ: Ռազմափոխադրական ինքնաթիռներով տեղ կհասցվեն «14 լիմուզին եւ երեք բեռնատար՝ գնդականթափանց ապակու թերթերով, որպեսզի դրանցով փակվեն այն հյուրանոցի լուսամուտները, որտեղ կանգ կառնեն» նախագահը եւ առաջին տիկինը: «Կործանիչները հերթով կթռչեն՝ 24-ժամյա լուսավորում ստեղծելով նախագահի զբաղեցրած տարածքում»,- հաղորդել Է հրատարակությունը: Ռազմածովային ուժերի ավիակիրը կամ դեսանտային նավը՝ լիովին համալրված բժշկական սարքավորումներով, կգտնվի բաց ծովում ի դեպս արտակարգ պատահարի», գրել Է թերթը: