Միջազգային

Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել ձյան տեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հարավային Աֆրիկայի Քեյփթաուն քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել ձյան տեղումների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասովոր ցուրտ եղանակ Է հաստատվել Հարավային Աֆրիկայի Հանրապետության (ՀԱՀ) խորհրդարանական մայրաքաղաք Քեյփթաունում, որտեղ երկար տարիների ընթացքում առաջին անգամ հունիսին ձյուն Է տեղացել: Ինչպես հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, անցած գիշեր ձյունը եւ կարկուտը ծածկել են Քեյփթանունի առափնյակները, ափի մոտ տեղ-տեղ հայտնվել Է սառույց, ջերմաչափի սյունն իջել Է մինչեւ զրոյին մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցածրավայրերում բնակվող առավել ընչազուրկների համար ստեղծվել Է աղետալի իրավիճակ. նրանց խրճիթները լցվում Է սառցաջրով, քշում-տանում Է փոթորկալից քամին: Քեյփթաունի շրջակայքում ավերվել Է ավելի քան 500 կացարան, երկու հազարից ավելի մարդ մնացել Է անօթեւան:

Քաղաքագլուխ Փատրիշա դե Լիլն արտակարգ դրություն Է հայտարարել գերքաղաքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում