Ճապոնիան ակտիվորեն կնպաստի Աֆրիկայի՝ որպես համաշխարհային աճի շարժիչներից մեկի, զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկան դառնում է գլոբալ տնտեսական աճի նոր կենտրոն, եւ Ճապոնիան մտադիր է ակտիվորեն աջակցել նրա զարգացմանը, մասնավորապես, մայրցամաքի ենթակառուցվածքում եւ էներգետիկայում ներդրումներ կատարելու ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ամփոփիչ Հռչակագրում եւ 2013-2017 թվականներին Գործողությունների ծրագրում, որոնք հունիսի 3-ին ընդունվել են Աֆրիկայի զարգացմանը նվիրված Տոկիոյի հինգերորդ միջազգային խորհրդաժողովի արդյունքում: Այն հունիսի 1-ից ընթանում էր Ճապոնիայի մայրաքաղաքի մերձակա Իոկոգամա քաղաքում մայրցամաքի շուրջ հիսուն երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ճապոնիան խորհրդաժողովում հայտարարել է, որ 3,2 տրիլիոն իեն (մոտավորապես 32 մլրդ դոլար) կտրամադրի մայրցամաքում զարգացման տարբեր մասնավոր ու պետական նախագծերի իրացման համար:

Ճապոնիան Աֆրիկայում մտադիր է մրցակցել Չինաստանի հետ, որն էականորեն ուժեղացնում է իր ներկայությունը մայրցամաքում՝ այնտեղ զբաղվելով խոշոր ենթակառուցվածքային նախագծերով եւ օգտական հանածոների արդյունահանմամբ: Ներկայում Աֆրիկայի երկրների հետ ՉԺՀ-ի առեւտրի ծավալը 5,5 անգամ ավելի է, քան Ճապոնիայի հետ նրանց ներմուծման-արտահանման գործառնությունների գումարը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում