Ճապոնիայում պինգվինների շոուն ողջունել Է գագաթնաժողովի ժամանած աֆրիկացի նախագահներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկյան ազգային զգեստներ հագած պինգվինների քաջարի հնգյակը երթով անցել Է Յոկոհամայի ժամանցի զբոսայգով: Ծագող Արեւի երկրում այսպես են ողջունել Աֆրիկայի հիսուն երկրների ներկայացուցիչներին, որոնք ժամանել են մասնակցելու Աֆրիկայի զարգացման միջազգային խորհրդաժողովին, որը հինգ տարին մեկ տեղի Է ունենում Ճապոնիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Գագաթնաժողովում, որը կտեւի հունիսի 1-ից մինչեւ 3-ը, կքննարկվեն աֆրիկացի ղեկավարների եւ տարածաշրջանի զարգացման գծով պոտենցիալ գործընկերների միջեւ փոխգործակցության եւ համագործակցության հարցերը: Սակայն Յոկոհամայի բնակիչները, որոնց իսկական հիացմունք Է պատճառել պինգվինների կառնավալը, հուսով են, որ լուրջ օրակարգը «սեւ մայր ցամաքի» քաղաքական գործիչներին չի խանգարի գալ զբոսայգի՝ ողջունելու Անտարկտիդայի ուրախ բնակիչներին: