Միջազգային

Հարավկորեացի գիտնականները իոնա-լիթիումային մարտկոցների ունակությունը եռակի մեծացնելու եղանակ են գտել

1 րոպեի ընթերցում

Հարավկորեացի գիտնականները իոնա-լիթիումային մարտկոցների ունակությունը եռակի մեծացնելու եղանակ են գտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլի ազգային համալսարանի մի խումբ մասնագետներ՝ պրոֆեսոր Հյոն Տհեկ Հվանի գլխավորությամբ, մշակել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս առնվազն եռակի մեծացնել իոնա-լիթիումային մարտկոցների ունակությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել է հարավկորեական Ռյոնհապ գործակալությունը:

Գիտնականներին հաջողվել է մարտկոցների բնութագրերը բարելավել դրանց անագե կատոդային բաղադրատարրերը երկաթի եւ մանգանի օքսիդներից հատուկ մշակված նանոկառուցվածքներով փոխարինելու հաշվին: Բացի ընդլայնված ունակությունից, նորույթն օժտված է բազմակի վերալիցքավորման ավելի մեծ ունակությամբ: Հետազոտական խմբի գնահատմամբ՝ նոր տիպի մարտկոցի տեւական օգտագործումից հետո դրա ունակության կորուստները չեն գերազանցում 0,5 տոկոսը:

Իոնա-լիթիումային մարտկոցները սնուցման առավել արդյունավետ աղբյուրներից մեկն են ժամանակակից էլեկտրոնիկայի համար եւ կիրառվում են ամենատարբեր սարքերում՝ սմարթֆոններից մինչեւ հանրանավեր:

Սեուլի ազգային համալսարանի խմբի հետազոտության մանրամասն արդյունքները հարապարակված են ամերիկյան Science գիտական հանդեսում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում