Միջազգային

Մերձավոր արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկած ցնցումները երկարաժամկետ բնույթ են կրելու. Լավրով

3 րոպեի ընթերցում

Մերձավոր արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկած ցնցումները երկարաժամկետ բնույթ են կրելու. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկած ցնցումները, դատելով ըստ ամենայնի, երկարաժամկետ ու հիվանդագին բնույթ են կրելու: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքով՝ «բոլոր երկրների անվտանգության վրա ազդեցություն են գործում մի ամբողջ համալիր գործոններ»: «Առանձնակի կարեւորություն ունեն հարաճուն ռազմաքաղաքական անկայունությունը, միջազգային հարաբերություններում անկայունության գոտիների ընդլայնումը, դրանցում քաոսի տարրերի ուժեղացումը,-նշել Է Լավրովը:-Ակներեւ Է, որ Մերձավոր արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան ընդգրկած ցնցումները, ամենայն հավանականությամբ, երկարաժամկետ ու հիվանդագին բնույթ կկրեն եւ կուղեկցվեն տարածաշրջանների սահմաններից շատ հեռու ռիսկերով աճով»:

«Այս եւ մյուս մարտահրավերները կարելի Է դիմագրավել միայն միջազգային հանրակցության հավաքական գործողությունների ճանապարհով՝ խստիվ պահպանելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,-նշել Է նախարարը:

Մայիսի 23-ին Մոսկվայում մեկնարկել Է «Եվրոպական անվտանգության ռազմական ու քաղաքական ասպեկտները» երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որն անցկացնում Է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը:

«Խորհրդաժողովի նպատակը գոյություն ունեցող հիմնադխնդիրների բաց քննարկումն Է եւ Եվրոպայում հավասար անվտանգության ապահովման վերաբերյալ փոխընդունելի որոշումներ գտնելու համար առաջարկությունների ձեւավորումը»,-նշել են ռազմական գերատեսչությունում:

Սպասվում Է, որ խորհրդաժողովում զեկուցումներով հանդես կգան Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը, ինչպես նաեւ եվրոպական պետությունների պաշտպանական գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում