Միջազգային

Փոթորկալից եղանակը 55 մարդու կյանք Է խլել Չինաստանի հարավում, տուժել են հարյուր հազարավորները

1 րոպեի ընթերցում

Փոթորկալից եղանակը 55 մարդու կյանք Է խլել Չինաստանի հարավում, տուժել են հարյուր հազարավորները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոթորկալից եղանակը 55 մարդու կյանք Է խլել Չինաստանի հարավում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհու գործակալությանը: Եվս 14 մարդ անհայտ կորած Է համարվում:

Ընդհանուր առմամբ տեղատարափ անձրեւների եւ կարկուտի հետեւանքով Գուանդունի նահանգում մի քանի հարյուր հազար մարդ Է տուժել: Գետերից մի քանիսի ջրի մակարդակը գերազանցել Է կրիտիկական նշագիծը:

Իշխանություններն օգնություն են ուղարկում տուժած շրջաններ, որը ներառում Է վրաններ, խմելաջուր եւ վերմակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում