Միջազգային

Ճապոնական ավիաընկերությունները վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարել 196 չվերթ

2 րոպեի ընթերցում

Ճապոնական ավիաընկերությունները վատ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարել 196 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական ավիաընկերությունները քամու և անձրևի պատճառով չեղյալ են հայտարարել 196 չվերթ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն: Վատ եղանակի պատճառով դադարեցվել են նաև գնացքի մի քանի երթեր: Օդի ցածր ճնշումը, կամ ինչպես ասում են ճապոնական լրատվամիջոցները, «ցածր ճնշման ռումբերը», ձգվել են գրեթե ամբողջ Ճապոնիայով` բերելով ուժեղ քամի և անձրև: Քամու ուժգնությունը վայրկյանում անցել է 25-34 մետրը:

Երկրի գլխավոր օդերևութաբանական կայանն ապրիլի 5-ի երեկոյից զգուշացրել է վատ եղանակի մասին և կոչ արել դուրս գալ տներից խիստ անհրաժեշտության դեպքերում: Ավտոսիրողներին նույնպես կոչ է արվել չնստել ղեկին: Տոկիոյի շատ դպրոցներ օրվա երկրոդ կեսին չեղյալ են հայտարարել դասըթացները, որպեսզի երեխաները կարողանան հասնել տուն մինչև փոթորիկի սկսվելը, ծնողներին էլ խնդրել են հրաժարվել զբոսնելուց:

Ապրիլի 6-ի առավոտյան Տոկիոյի սուպերմարկետներում հանգստյան օրերի այդ ժամի համար անսովոր իրավիճակ է եղել. շատերը շտապել են գնել բոլոր անհրաժեշտ իրերը: Հեռուստա և ռադիոընկերությունները եղանակի մասին հայտարարել են ավելի հաճախակի, քան սովորաբար եղել է: Այդպիսի եղանակի դեպքում գլխավոր վտանգը քամուց պոկված իրերի ընկնելն է: Անցյալ տարի նման եղանակի պատճառով զոհվել է 5 մարդ, տուժել` ավելի քան 400-ը: Ըստ եղանակային կանխատեսումների` վատ եղանակը կշարունակվի մինչև կիրակի կեսօր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում