Միջազգային

Բրյուսելում աշխատանքն Է սկսել տիեզերական եղանակի խնդիրներով զբաղվող եվրոպական կենտրոնը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում աշխատանքն Է սկսել տիեզերական եղանակի խնդիրներով զբաղվող եվրոպական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում աշխատանքն Է սկսել Եվրոպայի տիեզերական գործակալության տիեզերական եղանակի խնդիրների համակարգող կենտրոնը (Space Weather Coordination Centre): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, ապրիլի 4-ին հաղորդել Է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Այս կենտրոնում, որը հիմնվել Է Բելգիայի մայրաքաղաքի Ուկլ կոմունայում գտնվող Թագավորական դիտարանին առընթեր, տիեզերական եղանակի մասին տվյալներ կհավաքվեն Եվրոպայի բոլոր երկրներից: Կենտրոնի մասնագետները փորձագիտական գնահատականներ եւ տվյալներ կտրամադրեն տիեզերական եղանակի վերաբերյալ, ինչպես նաեւ մշտապես կհետեւեն արեւի ակտիվության դրսեւորումներին:

Կենտրոնի մասնագետները հատուկ ուշադրություն կդարձնեն Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումներին եւ պլազմայի արտանետումներին, ինչը թույլ կտա դրանց մասին ժամանակին նախազգուշացնել տիեզերագնացներին, ինչպես նաեւ արբանյակային օպերատորներին:

Տիեզերական եղանակի կենտրոնում աշխատում են երկու տասնյակ աստղաֆիզիկոսներ եւ տեխնիկական մասնագետներ. դրա բյուջեն 46 մլն եվրո Է չորսամյա ժամանակաշրջանի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում