Միջազգային

Մինսկի օդանավակայանը փակ է վատ եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

Մինսկի օդանավակայանը փակ է վատ եղանակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարդ եղանակային պայմանները խախտել են մեկնումների եւ ժամանումների ցուցակները Մինսկի ազգային օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով interfax.ru-ն, եթե օրվա առաջին կեսին մեկ ժամով հետաձգվել էր Մոսկվայից Մինսկ չվերթը, ապա Մոսկվայից հաջորդ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Բելառուսի օդանավակայանում` Մինսկի օդանավակայանի փակվելու պատճառով:

Մոսկվա-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Գոմելե քաղաքում: Երբ Մինսկի ազգային օդանավակայանը վերականգնի աշխատանքը, օդանավը բոլոր ուղեւորներով կթռչի Մինսկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում